Արխիվ

Նախկին մատակարարների կողմից ՀԿԵ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ

07.11.2018

Վերջին շրջանում մի շարք անձինք և կազմակերպություններ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մեղադրում են, որ ընկերությունը հրաժարվել է իրենց կողմից մատակարարվող ծառայություններից կամ ապրանքներից: Նման անձինք մամուլի միջոցով տարածում են սուտ տեղեկատվություն Ընկերության հետ համագործակցության վերաբերյալ, փորձելով մոլորեցնել հասարակությունը:
Մասնավորապես Հարավկովկասյան երկաթուղու կարիքների համար գնվող ապրանքների և ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել էր, որ երկաթուղու հետ երկար տարիներ համագործակցող ընկերությունները դրանք մատակարարում էին բարձր գներով:
Նպատակ ունենալով կրճատել ծախսերը՝ ՀԿԵ-ն էապես բարձրացրել է իր կողմից անցկացվող մրցույթների արդյունավետությունը: Նման մրցույթների արդյունքներով Ընկերությունը սկսել է ապրանքներ և ծառայություններ գնել այն կազմակերպություններից, որոնք առաջակում են գին-որակ առավել օպտիմալ համադրություն: Այդ գործընթացն անցել է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության և ՀԿԵ-ի ներքին իրավական ակտերի շրջանակներում: Օրինակ, եթե նախկինում Ընկերությունը երկաթուղում մեծ ծավալով օգտագործվող խճաքար գնում էր 7000 դրամով 1 խ.մ-ի համար, ապա այժմ գինը կազմում է 4500 դրամ:
Բաց մրցույթների անցկացման արդյունքներով որոշ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություններն ու ապրանքները մրցունակ չէին գնի տեսանկյունից:
Արդյունքնում, 2018 թվականին Հարավկովկասյան երկաթուղին արդեն չի համագործակցում միմյանց հետ փոխկապակցված «Լիոն Պրինթինգ սերվիս» և «Շին Արտս» ընկերությունների հետ: Ավելին, նշված ընկերությունները չեն մասնակցել երկաթուղում անցկացվող բաց մրցույթներին: Հավանաբար, այն պատճառով, որ այլ կազմակերպությունների հետ հավասար մրցակցային պայմաններով մրցույթներին մասնակցելը շահավետ չէր:
Նշված ընկերությունները ունեին բոլոր հանարավորությունները մասնակցել ՀԿԵ-ի կողմից հայտարարվող մրցույթներում, սակայն չդիմեցին այդ քայլին: Փոխարենը նրանց ներկայացուցիչները բավականին երկար ժամանակ ՀԿԵ-ի և դրա ղեկավարության հասցեին հնչեցնում են զրպարտիչ հայտարարություններ՝ հույս ունենալով, որ երկաթուղին կհրաժարվի բաց մրցույթների պրակտիկայից և կրկին կսկսի գնել իրենց կողմից մատակարարվող ապրանքներն ու ծառայությունները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն բազմիցս առաջարկել է այդ ընկերությունների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ ապացույցների առկայության դեպքում դիմել համապատասխան պետական մարմիններ, սակայն դա նույնպես չի արվել:
Չնայած մամուլում ՀԿԵ-ի և երկաթուղու գործող աշխատակիցների դեմ տարվող ինֆորմացիոն արշավին՝ Ընկերությունը շարունակելու է պաշտպանել իր ֆինանսական շահերը՝ հրաժարվելով անբարեխիղճ մատակարարների ծառայություններից:
Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում տարածել միայն հավաստի և ստուգված տեղեկատվություն՝ չանտեսելով պատասխանատու մոտեցումը և հաշվի առնելով նման գործողությունների հնարավոր իրավական հետևանքները

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.