Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղում ընդգծում են նախագծային ցուցանիշների կատարման կարևորությունը 2018 թվականի ավարտական փուլում

12.11.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում հանձնարարել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լիարժեք կատարել աշխատանքի նախագծային ցուցանիշները:
Հարցի շրջանակներում Ս.Վալկոն անդրադարձ է կատարել երկաթուղում նոյեմբերի 5-7-ին ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել էր գնացքների երթևեկությունը: Ընկերության ղեկավարը նշեց, որ դրա պատճառն էր շարքային երկաթուղայինների անտեղյակությունը և պարգևատրումների հաշվարկի վերաբերյալ ղեկավարների և կոլեկտիվի շարքային անդամների միջև արդյունավետ երկխոսության բացակայությունը: Լիարժեք զբաղվածության ռեժիմին անցման պայմաններում՝ 2018 թվականի 9 ամիսների արդյունքներով աշխատավարձային ֆոնդը տարվա կտրվածքով ավելացել է 11,9% կամ 610 մլն դրամով:
ՀԿԵ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ պարգևատրման կարգն արդեն վերափոխվում է, գործընթացը կլինի բավականին երկարատև ու աշխատատար: Պարգևների վճարման բարեփոխված տարբերակը թույլ կտա նվազեցնել որոշ ամիսների արտադրական արդյունքների ազդեցությունը երկաթուղայինների աշխատավարձի ընդհանուր մակարդակի վրա:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.