Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ ՏՄՊՊՀ կողմից ընդունված որոշման մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ

22.11.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների և ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» և «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու որոշման մասին:
Ընկերության ներկայացուցիչները չեն տեղեկացվել և չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, ուստի չեն տիրապետում պաշտոնական տեղեկատվությանը և չունեն համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:
Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատման դեպքում՝ Ընկերությունը պատրաստվում է իր տնտեսական շահերը և գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ հանձնաժողովի որոշումը բողոքարկելով լավագույն փաստաբանների աջակցությամբ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.