Արխիվ

Կովկաս-Փոթի լաստանավի վերաբերյալ

22.11.2018

Կովկաս-Փոթի լաստանավի աշխատանքի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցություն ապահովում են իրավաբանական անձինք, որոնց սեփականատերեր ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն հանդիսանում: Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալների նվազումը՝ նշված երթուղով փոխադրումներ իրականացնելու գործընթացում աշխատանքային կարգով ճշգրտումներ են կատարվել: Պահանջարկի առկայության դեպքում՝ ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով:
Այս նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:
2017 թվականին Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային երթուղում բեռնափոխադրումների ծավալները կազմել են 590 վագոն (35 հազար տոննա), ինչը կազմում է ՀՀ ներմուծման և արտահանման հաղորդակցությունում տրանսպորտի բոլոր միջոցներով (բացառությամբ մագիաստրալայինը) իրականացված բեռնափոխադրումների 0,9%-ը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.