Արխիվ

ՀԿԵ-ն շարունակում է ընդունել Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր

24.11.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Լաստանավի մոտակա չվերթը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 2-ին: Ընկերությունն արդեն ստացել է 9 վագոն բեռի փոխադրման հայտ:
Երկաթուղին հիշեցնում է, որ 05.11.2018 թ. ուղղված նամակով


Նկարը՝ http://krymoteka.com -ից

բեռնափոխադրողները և էքսպեդիտորները տեղեկացվեցին լաստանավի չվերթների ժամանակավոր կրճատման մասին: Հաշվի առնելով լաստանավի վարձակալության վճարի թանկացումը և բեռնափոխադրումների ծավալի կրճատումը՝ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր աշխատանքը փոխարինվում է փաստացի առկա խոշոր խմբաքանակների (30 վագոն) փոխադրման, ինչպես նաև հաճախորդների միանվագ պատվերների կատարման ձևաչափով:
Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ցանկացած ընկերություն կարող է պատվիրել բեռնափոխադրում նշված երթուղում:
Հարկ է նշել, որ երկաթուղալաստանավային փոխադրումների մրցակցությունն ապահովելու նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.