Արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները քննարկել են Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը

26.11.2018

ՌԴ Տրանսպորտի նախարարությունում նոյեմբերի 22-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներ Հակոբ Արշակյանի ու Եվգենի Դիտրիխի հանդիպումը:
Նախարարներն ընդգծեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատանքի կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից: Կողմերը բարձր են գնահատել երկաթուղու գործունեության արդյունքները՝ գնացքների արագությունների աճը, վթարների թվի կրճատումը, ենթակառուցվածքի զարգացումը:
Քննարկվել է նաև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Հայաստանի երկաթուղային համակարգի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին կոնցեսիոն պայմանագրի կարևորությունը:
Նախարարները նշեցին ՀԿԵ-ի մասնակցությամբ Հայաստանի երկաթուղիների զարգացման ռազմավարության լրամշակման նպատակահարմարությունը, հաշվի առնելով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված փոխադարձ պարտավորությունները:
Կողմերն անդրադարձել են երկկողմանի փոխադրումների իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի աշխատանքի կատարելագործմանը: Դրական են գնահատվել երկաթուղային ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես երկու ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքների գնումը: Գնացքներից մեկն արդեն աշխատում է Երևան-Գյումրի-Երևան երթուղում, իսկ երկրորդը նույն երթուղում շահագործման է հանձնվելու 2019 թվականի առաջին եռամսյակում:
Հայկական կողմը հայտնեց նման էլեկտագնացների Երևան-Սևան-Երևան երթուղում գործարկման իր հետաքրքրությունը:
Հանդիպման ավարտին նախարարները քննարկեցին Վերին Լարս անցակետի աշխատանքի կատարելագործման հարցերը, ավտոմոբիլային փոխադրումների զարգացման հեռանկարները:

Աղբյուրը՝ https://www.mintrans.ru/press-center/news/8934

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.