Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն քաղաքացիներին կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները երկաթուղում

27.11.2018

Նոյեմբերի 25-ին երեկոյան «Սպանդարյան» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել դժբատ պատահար. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել երկաթուղային գծերի վրա նստած տղամարդու, որը երկար ժամանակ չէր արձագանքում գնացքի ձայնային ազդանշաններին: Մեքենավարը արտակարգ արգելակում կիրառեց, սակայն բախումն անխուսափելի էր և մոտ 40 տարեկան տղամարդը տեղում մահացավ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը: Այստեղ անզգուշության և անփութության համար տեղ չկա, ցանկացած սխալի գինը կարող է լինել մեկի կյանքն ու առողջությունը:
Երկաթուղում մշտապես տարվում է փոխադրումների անվտանգությանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիր, որի առանցքային ուղղություններն են հանդիսանում գծային տնտեսության և ենթակառուցվածքի արդիականացումը, շարժակազմի թարմացումը:
ՀԿԵ-ում գտնվում է 103 գծանց, որից 30-ը պահպանվող են, իսկ 21-ը՝ չարտոնված: Երթևեկության ինտեսիվությունը երկաթուղային գծանցներում մեկ օրվա ընթացքում միջինում կազմում է 4 հազար ավտոմեքենա:
Եթե 2008 թվականին, երբ Հայաստանի երկաթուղին դեռ նոր էր հանձնվել հավատարմագրային կառավարմանը և Հարավկովկասյան երկաթուղին սկսում էր իր գործունեությունը Հայաստանում, գնացքների արագությունները կազմում էին ընդամենը 25 կմ/ժ, ապա այժմ արագություններն աճել են մինչև 100 կմ/ժ: Ավելացել է նաև գնացքների երկարությունն ու քաշը: Այդ պատճառով հաճախ անհնար է կանխել վրաերթերն ու բախումները, իսկ մեքենավարները ստիպված են լինում առավելագուն ջանքեր և ուշադրություն գործադրել հնարավոր բախումներից խուսափելու համար:
Վերջին 3 տարիների ընթացքում երկաթուղում գրանցվել է 13 վրաերթ հետիոտներին, 54 հարված անասուններին և 25 բախում ավտոմեքենաներին: Իսկ երկաթուղայինների ուշադիր և համակարգված աշխատանքի շնորհիվ կանխվել է 39 վրաերթ հետիոտներին, 96՝ անասուններին և 25 բախում ավտոմեքենաներին:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:
Իր կողմից Ընկերությունն իրավակացնում է կանխարգելիչ միջոցառումների համալիր ծրագիր՝ անվտանգության կանոնների մասին տեղեկացվում եմ երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչները, հանդիպումներ են տեղի ունենում տեղական
մարմինների հետ: Չնայած տարվող ակտիվ գործունեությանը՝ խախտումների թիվը չի կրճատվում. միայն 2018 թվականին երկաթուղայիններին հաջողվեց խուսափել հետիոտների 12 վրաերթից:
ՀԿԵ-ն հիշեցնում է, որ երկաթուղային գծանցները և երկաթուղին հանդիսանում են վտանգավոր գոտի և հետիոտներին ու վարորդներին կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանվող երկաթուղային գծանցները հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, ինչը կարող է ծանր հետևանքների բերել:
Հիշե՛ք, որ վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.