Արխիվ

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը

29.11.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի երկաթուղային կայարանում նոյեմբերի 29-ին բացվել է ՎՏԲ – Հայաստան Բանկի նոր՝ 69-րդ, մասնաճյուղը:
Բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: Հայաստանի Հանրապեդությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը հյուրերի եւ հաճախորդների ներկայությամբ կտրեցին նոր մասնաճյուղի բացման ժապավենը:
Ինչպես նշեց դեսպան Սերգեյ Կոպիրկինը, բանկի մասնաճյուղի բացումը Հայաստանում աշխատող ռուսական ընկերությունների արդյունավետ համագործակցության հերթական ապացույցն է:
Իր հերթին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ ՎՏԲ Բանկը արդեն 10 տարի երկաթուղու հուսալի գործընկերն է և ընկերությունների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել:
«Հուսամ, որ մեր համարգործակցությունը միայն զարգանալու է: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, այդ թվում, մեր գործընկերների մասնակցությամբ, Հարավկովկասյան երկաթուղու առաջնահերթություններից մեկն է: Ուրախությամբ ողջունում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի նախաձեռնությունը մասնաճյուղ բացելու երկրի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքում: Համոզված եմ, որ այս
ծրագրի իրականացումն օգնում է բավարարել Բանկի հաճախորդների պահանջարկը եւ բարձրացնել երկաթուղային ծառայություններից օգտվելու հարմարավետությունը Հայաստանի քաղաքացիների եւ հյուրերի համար», - ասաց Ընկերության ղեկավարը:
ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգինը նույնպես բարձր է գնահատել «ՀԿԵ» ՓԲԸ հետ համագործակցության մակարդակը:
«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀԿԵ-ի գեղավարությանը «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանն աջակցելու համար: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքը ձևավորվել է ՎՏԲ Բանկի բրենդի ֆիրմային գույներով», - նշեց Ի.Տելեգինը:
Հարմարավետ տեղանքի շնորհիվ բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթուղային կայարանի ու «Սասունցի Դավիթ» մետրոպոլիտենի կայարանի ուղեւորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.