Արխիվ

ՀԿԵ-ի աջակցությամբ ավարտվել է Ալավերդու քաղաքի №3 մանկապարտեզի վերանորոգման հերթական փուլը

04.12.2018

Ավարտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հերթական բարեգործական ծրագիրը՝ Լոռու մարզի Սանահին կայարանում գտնվող Ալավերդու քաղաքի №3 մանկապարտեզի վերակառուցումը:
Երկաթուղու և այլ բարերարների աջակցությամբ վերանորոգվել է և ջեռուցման համակարգով, կենցաղային տեխնիկայով, հարմարավետ կահույքով հագեցվել մակնապարտեզի նորակառույց մասնաշենքը:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Հայաստանում Ռուսաստանի առևտրական ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն և այլք:
Ինչպես նշեց դեսպան Սերգեյ Կոպիրկինը, չնայած որ Հարավկովկասյան երկաթուղու հիմնական գործառույթն է Հայաստանի երկաթուղային համակարգի շահագործումը՝ բարեգործական ծրագրերը գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում:
- Այն, ինչ արել է ՀԿԵ-ն հայ գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների, մանկապարտեզի տնօրինության համագործակցությամբ, բարձր գնահատականի է արժանի: Այս և Հայաստանում գործող այլ ռուսաստանյան ընկերությունների նման գործունեությունը էական ներդրում է հայ-ռուսական բարեկամական, եղբայրական դարավոր հարաբերությունների հիմքն ամրապնդելու հարցում, - ասաց դեսպանը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն իր հերթին հիշեցրեց, որ դա սույն նախադպրոցական կրթական հաստատությանը տրամադրված օժանդակության առաջին փորձը չէ. երկու տարի առաջ Ընկերությունը այլ բարերարների հետ համատեղ վերանորոգել է մանկապարտեզի մասնաշենքը, հիմնանորոգել մանկապարտեզի առաջին հարկը, պատրաստել մանկական կահույք:
- Այսօրվա տոնը մեր երկամյա աշխատանքի, Սանահինի մանկապարտեզին և մանուկներին աջակցության հերթական քայլն է: Հուսամ, որ մեր կողմից կատարված աշխատանքները թույլ կտան ավելացնել մանկապարտեզ այցելող երեխաների թիվը և ներկայիս 35-ի փոխարեն այստեղ կհաճախեն արդեն 50 փոքրիկ սանահինցիներ, - ասաց Ընկերության ղեկավարը:
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը նշեց, որ վերանորոգման աշխատանքներին Ընկերությունն ուղղել է 22 մլն դրամ, իսկ Հայաստանի երկաթուղու կառավարչի ընդհանուր բարեգործական բյուջեն 2011 թվականից սկսած կազմել է 318 մլն դրամ:
Բարեգործությունը միշտ եղել էր և շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության առավել կարևոր ուղղություններից մեկը: Ընկերությունը
շարունակում է իրականացնել կրթական հաստատությունների, վետերանների, մանկատների և գիշերօթիկների սաների աջակցությանն ուղղված նախագծեր:
Այսպես, երկաթուղու հատկացված միջոցներով Ֆիոլետովո գյուղի դպրոցում վերանորոգվել է և անհրաժեշտ տեխնիկայով հագեցվել ինտերակտիվ ուսուցման և աշխատանքային ուսուցանման դասասենյակները, փոխվել են երկրորդ հարկի լուսամուտները, վերանորոգվել միջանցքը, վերակառուցվել մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնվել ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգվել դպրոցի մասնաշենքերը: Իսկ դպրոցի գրադարանն ամեն տարի Ընկերության կողմից ստանում է նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, գեղարվեստական գրականություն:
Ուշադրության կենտրոնում են նաև վետերան-երկաթուղայինները. Հարավրովկասյան երկաթուղին արդեն վերանորոգել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հինգ տուն Գյումրիում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում և Երևանում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.