Արխիվ
«ՀԿԵ»-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնության հաղթող է դառել «Երևան» գծային ուղեմասի թիմը
03.10.2011
Շաբաթ օրն ավարտված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնության հաղթող և Գավաթի մրցանակակիր էր դառել «Երևան» գծային ուղեմասի թիմը: «Երևանի» ֆուտբոլիստները լարված պայքարում 4:3 հաշվով առավելության են հասել «Վանաձոր» գծային ուղեմասի հանդիպման ժամանակ: Երրորդ տեղն էր զբաղեցրել Աբովյանի գծային-կայարանային միավորման թիմը:
Մրցույթի հաղթողներին և մասնակիցներին շնորհավորեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, որը հատուկ կարևորեց նման միջոցառումների անցկացումը: Ինչպես նշեց ընկերության ղեկավարը, ՀԿԵ-ին արդեն անհրաժեշտ է մտածել հավաքականի ձևավորման և ազգային մրցումներին դուրս գալու մասին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը մեկնարկեց սեպտեմբերի 26-ին: Առաջնությանը մասնակցեցին «Ախտորոշում» կենտրոնի, Երևանի և Վանաձորի գծային ուղեմասերի, Երևանի և Աբովյանի գծային-կայարանային միավորումների, Փոխադրումների և Ուղևորափոխադրումների տնօրինությունների, ինչպես կենտրոնական ապարատի թիմերը:
Նման առաջնությունը ՀԿԵ-ում անց էր կացվել ընկերության կորպորատիվ մշակույթի և արժեքների համակարգի զարգացման նպատակով:

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.