Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold ընկերությունը ստորագրել են բեռնափոխադրումների իրականացման մասին պայմանագիր

14.12.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և GeoProMining Gold ՍՊԸ գլխավոր տնօրեններ Սերգեյ Վալկոն և Անատոլի Գոգոտինը դեկտեմբերի 14-ին ստորագրել են 2019 թվականին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը:
Պայմանագրի համաձայն 2019 թվականին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք - Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալը կկազմի 1,5 մլն տոննա, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։ 2017 թվականին այդ ուղղությամբ հանքաքարի փոխադրման ծավալը կազմել էր 1,18 մլն․տոննա։
Ինչպես նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, GeoProMining Gold-ն երկաթուղու հիմնական գործընկերներից մեկն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության ներհանրապետական փոխադրումների գրեթե կեսը:
- Արարատի ֆաբրիկա հանքաքարի անխափան փոխադրումն ապահովելու համար Հարավկովկասյան երկաթուղին հատուկ ուշադրություն է դարձնում տվյալ երկաթուղային երթուղու զարգացմանը՝ կապիտալ վերանորոգվել է 7 կմ գիծ, վերջին երեք տարիներին փորարինվել 50 հազար երկաթբետոնե կոճ, արդիականացվել ազդանշանային, կենտրոնացման և արգելափակման համակարգերը, վերականգնվել է 1989 թվականից չշահագործվող Զոդ կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը: Միայն վերջին նախագծի արժեքը կազմել է 50 մլն դրամ, իսկ գծի կապիտալ վերանորոգմանն ուղղվել է 800 մլն դրամ: Իրականացված աշխատանքները թույլ են տվել իրականացնել հումքի փոխադրումները Զոդից Արարատ ըստ չվացուցակի, ավելացնել գնացքների արագությունները, ապահովել բեռների անվտանգությունը, - ասաց ՀԿԵ ղեկավարը, նշելով,
որ այս նախագիծը երկու ընկերությունների փոխշահավետ համագործակցության ամենավառ օրինակներից է:
Ս.Վալկոն նաև նշեց, որ մշակվում է երկաթուղու շարժակազմի թարմացման ծրագիրը և 3 տարիների ընթացքում ՀԿԵ-ն նախատեսում է գնել մոտ 200 նոր վագոններ՝ հիմանակում GPM Gold-ի կողմից պահանջված տեսակների:
Իր հերթին GeoProMining Gold ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը նշեց, որ ստորագրված պայմանագիրը ոչ միայն թույլ կտա 10%-ով ավելացնել հանքի բեռնափոխադրումների ծավալները ոսկու կորզման գործարան, այլև 50 հաստիքով ավելացնել ընկերության աշխատողների թիվը, ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում սոցիալական վիճակին:
- «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունները ակտիվորեն զարգացնում են փոխշահավետ համագործակցությունը, տարեցտարի գրանցելով ՀՀ պետական բյուջե վճարումների կայուն աճ, միասին ապահովելով ավելի քան 4000 աշխատատեղ։ Մեր ընկերությունները համատեղ աշխատոււմ են արդեն 10 տարի, և եթե համագործակցության սկզբին փոխադրումների ծավալները մեկ գնացքում կազմում էին 10-17 վագոն, ապա այժմ դրանց թիվն արդեն 30 է: Վստահ եմ, որ գալիք 2019 թվականին նույնպես մեր փոխհամագործակցությունը կշարունակվի, առանց որի մեր ընկերությունների հաջող գործունեությունը դժվար է պատկերացնել, - հայտարարեց Ա.Գոգոտինը։
2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 8,871 մլրդ դրամ, զբաղեցնելով 4-րդ տեղը հանրապետության խոշոր հարկ վճարողների ցանկում (8,163 մլրդ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համար)։ Նշենք նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նույն ժամանակահատվածի համար ՀՀ պետական բյուջե է վճարել 1,963 մլրդ․դրամ, Հայաստանի խոշոր հարկ վճարողների ռեյտինգում գրավելով 39 -րդ հորիզոնականը (1,887 մլրդ․դրամ 2017թ․առաջին կիսամյակի համար)։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը մտնում է «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի կազմի մեջ։ 2007-2017 թվականների ընթացքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Սոթքի հանքավայրը ամբողջությամբ նորացվել են։ 2008 թվականից ի վեր Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման և Արարատի ֆաբրիկայի վերակառուցման համար ընկերությունը ներդրել է 200 մլն․ ԱՄՆ դոլար։ Ներկայումս ընկերությունում աշխատում են 1 240 մարդ, որոնցից 753-ը Սոթքի հանքում, 432-ը Արարատի ֆաբրիկայում։ Ընդհանուր առմամբ Հայաստանում աշխատելու 10 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը կատարել է 500 մլն․ԱՄՆ դոլարի ներդրում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հանդիսանում է «Ռուսական երկաթուղու» 100%-նոց դուստր ձեռնարկությունը, և 2008 թվականից իրականացնում է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ 2008-2017 թվականների ընթացքում ենթակառուցվածքների զարգացման և շարժակազմի նորացմանն ընկերությունն ուղղել է 260 մլն․ դոլար։ Հարավկովկասյան երկաթուղին Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է. Ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.