Արխիվ

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ՀԿԵ-ի կորպորատիվ առաջնությունում հաղթեց Տեղեկատվական-հաշվողական կենտրոնի թիմը

26.12.2018

Դեկտեմբերի 26-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ավանդական կորպորատիվ առաջնությունը, որը կազմակերպել է ՀԿԵ Երիտասարդական խորհուրդը:
Առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 9 թիմեր: Հաղթանակը տոնեց Տեղեկատվական-հաշվողական կենտրոնի թիմը, երկրորդ տեղը զբազեցրեց Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնը, երրորդը՝ Գործերի կառավարման ծառայության հավաքականը:
Հաղթողներին շնորհավորեց և պարգևատրեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը:
Առաջնությունը կազմակերպվում է ամեն տարի՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվությունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքներ ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.