Արխիվ

Աշխատանքի արդյունքներն ամփոփեցին ՀԿԵ Անվտանգության ծառայությունում

28.12.2018

Դեկտեմբերի 27-ին կայացած ավանդական նախատոնական ստուգատեսի ընթացքում ամփոփվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատանքի արդյունքները: Աշխատակիցներին ողջունեցին և շնորհավորեցին «ՀԿԵ« ՓԲԸ գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ Արմեն Դարբինյանը և Անվտանգության ծառայության պետ Արթուր Դավիթավյանը:
Միջոցառման ընթացքում ծառայության մի շարք աշխատակիցներին շնորհվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր:
Տարվա ընթացքում ՀԿԵ Անվտանգության ծառայությունն ապահովում էր երկաթուղային ենթակառուցվածքի պաշտպանությունը, կատարվում էր անհրաժեշտ հսկողություն, տարվում էր աշխատողների ուսուցման և վերապատրաստման ուղղությամբ աշխատանք:
Ուշադրության կենտրոնում էին հնարավոր ահաբեկչությունների դեմ ուղղված աշխատանքները, մշտապես դիտարկվում էր «ՀԿԵ» ՓԲԸ պահպանվող օբյեկտներում տիրող օպերատիվ իրավիճակը: Այս ոլորտում ՀԿԵ Անվտանգության ծառայությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.