Արխիվ

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

28.12.2018

Հարգելի գործընկերներ.

Սրտանց շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բոլորս էլ նոր ակնկալիքներ ունենք, նոր նախագծեր ենք կառուցում, դրական փոփոխություններ ակնկալում և հաճելի ու ջերմ ակնթարթներ սպասում նոր տարում:
Հարավկովկասյան երկաթուղու համար անցած տարին լի էր ակտիվ աշխատանքներով, այն լարված էր, բայց երկաթուղայինները կարողացան հասնել դրված նպատակներին: Իսկ որքան հաջող կլինի ՀԿԵ-ի համար հաջորդ տարին կախված է միայն մեզանից, մեր աշխատանքից:
2018 թվականը երկաթուղու համար հատկանշական էր՝ հոբելյանական. մենք նշեցինք Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղիու աշխատանքի 10-ամյակը: Անցած 10 տարվա ընթացքում շատ էր արվել երկաթուղային տրանսպորտի համակարգի զարգացման համար, սակայն ապագայում մեզ դեռ լայնածավալ աշխատանք է սպասում:
Հարգելի գործընկերներ.
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ բարեխիղճ աշխատանքի համար: Ձեզ և ձեր ընտանիքներին սրտանց մաղթում եմ երջանկություն, առողջություն, խաղաղություն և ուրախություն: Թող այս տարին լինի ձեռքբերումների և նվաճումների, հաջողության, բարեկեցության և բարգավաճման տարի:

Հարգանքով՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2018 г.