Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղին օժանդակություն է տրամադրել Երևանի «Մանկան տանը»

18.01.2019

Չնայած, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության հիմնական ուղղություն է հանդիսանում երկաթուղային տրանսպորտի համակարգի զարգացումը՝ բարեգործությունը միշտ գտնվում է Ընկերության ուշադրության կենտրոնում:
Հայաստանում իր աշխատանքի սկզբից Ընկերությունն իրականացնում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր, 2011 թվականից բյուջեն արդեն գերազանցել է 318 մլն դրամ:
Վերջին բարեգործական նախագծերից է Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին տրամադրված օժանդակությունը: Հաստատությունում հոգ են տանում մինչև 6 տարեկան մանուկների մասին: Հունվարի 18-ին երկաթուղին Մանկան տանը փոխանցել է երկու լվացքի մեքենա և տակդիրներ:
Սա մասնագիտացված հաստատություններին օգնության առաջին փորձը չէ: Մասնավորապես, 2016 թվականին Հարավկովկասյան երկաթուղու Երիտասարդական խորհրդի նախագահ Սումբատ Սումբատյանը №2 օժանդակ դպրոց-ինտերնատին և №8 հատուկ կրթահամալիրին էր փոխանցել սառնարան, SMART-հեռուստացույց և ամանորյա տոնածառ:
ՀԿԵ Երիտասարդական խորհուրդը նաև կազմակերպել է բարեգործական ծրագիր հատուկ դպրոցների, ինտերնատների սաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար՝ կազմակերպելով նրանց այցը Աբովյանում գտնվող Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:
Աշխատանքը երեխաների հետ ՀԿԵ բարեգործական ակցիաների առաջնահերթություններից է: Ընկերությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կազմակերպում է ամանորյա ներկայացումներ Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
Տարբեր ընթացիկ նախագծերից զատ Ընկերությունն իրականացնում է նաև հասցեական ծրագրեր՝ օգնություն ցուցաբերելով Սանահինի մանկապարտեզին և Ֆիոլոտովո գյուղի դպրոցին: Երկաթուղու ֆինանսական միջոցներով նշված կրթական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, համալրվում գրադարաններ, կահավորվում ուսումնական դասարաններ: Օրինակ, Հարավկովկասյան երկաթուղու աջակցությամբ վերանորոգվել է և ջեռուցման համակարգով, կենցաղային տեխնիկայով, հարմարավետ կահույքով հագեցվել մակնապարտեզի նորակառույց մասնաշենքը: Այդ աշխատանքների ֆինանսավորման համար Ընկերությունը հատկացրել է 22 մլն դրամ:
Իսկ Գիտելիքի օրվա նախաշեմին ՀԿԵ-ի օգնությամբ Ֆիոլետովո գյուղի դպրոցում վերանորոգվել և կահավորվել է աշխատանքային ուսուցանման դասասենյակը, փոխվել են երկրորդ հարկի լուսամուտները, վերանորոգվել միջանցքը, դպրոցի գրադարանը ստացել է նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, գեղարվեստական գրականություն: 2015 թվականից երկաթուղու կառավարիչը դպրոցի բարեկարգման աշխատանքներին հատկացրել է 26 մլն դրամ, որոնք ուղղվել էին վերանորոգման աշխատանքներին, ինտերակտիվ ուսուցանման դասարանի կահավորմանը, տանիքի, դասասենյակների և երկրաշարժից հետո չշահագործվող մարզադահլիճի վերականգնմանը:
Ուշադրության կենտրոնում են նաև վետերան-երկաթուղայինները. Հարավկովկասյան երկաթուղին արդեն վերանորոգել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հինգ տուն և բնակարան Գյումրիում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում և Երևանում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.