Արխիվ
ՀԿԵ-ն պատրաստվում է աշնանային և ձմեռային շրջանում աշխատանքին
04.10.2011
«Հարավկովկաասյան երկաթուղի» ընկերությունում հոկտեմբերի 10-ից սկսվում է 2011-2012 թթ. աշնանային և ձմեռային շրջանում աշխատանքին երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի զննումը:     
Հատուկ ստեղծված հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ, մասնավորապես, կստուգի ձեռնարկությունների աշխատանքի հիմնական ցուցանիշների կատարումը, հաստիքացուցակները, կանխարգելման միջոցառումների արդյունքները, կայարանային տնտեսությունների վիճակը:
Հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը նաև կանցնի լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննումը: Հանձնաժողովները կստուգեն լոկոմոտիվների և վագոն-մոտորային շարժակազմի ամբողջ պարկը, բացառությամբ
վերանորոգմանը սպասող և պարկից դուրս գրման ենթակա շարժակազմից: 
Աշնանային զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգին, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքերին:
Աշնանային զննման գործընթացը ամեն շաբաթ կքննարկվի սելեկտորային խորհրդակցությունների ժամանակ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.