Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ իրականացրել է բեռնափոխադրում դեպի Ղրղզստան

04.02.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ կազմակերպել և իրականացրել է բեռնափոխադրում Հայաստանից Ղրղզստան: 192 երկաթուղային կայարան և 7 երկրների սահման անցնելուց հետո՝ 2019 թվականի հունվարին ԿՈՄԱՑՈՒ PC 300 էքսկավատորը հասել է ղրղզական Ալամեդին քաղաք:
Առաջին այս բեռնափոխադրումն իրականացվել էր Հայաստանում Komatsu-ի պաշտոնական ներկայացուցիչ, «ԻԿО Մաշիների» ՍՊԸ-ի պատվերով: Տեխնիկայի փոխադրումը Կարմիր Բլուր կայարանից մինչև Ալամեդին կայարան անցել է նախատեսվածի համաձայն, ինչին նախորդել է լուրջ նախապատրաստողական աշխատանք՝ այդ թվում փոխադրումի համաձայնեցումը 7 երկաթուղային վարչությունների և մեկ նավահանգստի հետ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագիտական մոտեցումը և աշխատակիցների փորձը, համագործակցությունը բեռնման և բեռնաթափման աշխատանքներ իրականացնող «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ-ի հետ, թույլ տվեցին մշակել առավել քան մրցակցային գին ունեցող որակյալ ծառայություն:
Նման ոչ ստանդարտ չափսեր ունեցող տեխնիկայի դեռևս միակ փոխադրումը Ղրղզստան իրագործվել է հաջող, ինչը բարձր գնահատականի արժանացավ «ՀԿԵ» ՓԲԸ գործընկերոջ կողմից: «ԻԿО Մաշիների» ՍՊԸ լոգիստիկայի գծով տնօրեն Վահե Հակոբյանը նշեց.
- Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում «ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմին կատարված աշխատանքի համար: Ընկերությունն ապահովել է Հայաստանից Ղրղզստան էքսկավատորի անվտանգ փոխադրումը: Շնորհակալություն ենք հայտնում մատուցված ծառայությունների և համագործակցության համար, մաղթում նորանոր հաջողություններ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.