Արխիվ

ՀԿԵ-ն զարգացնում է համագործակցությունը Յակուտիայի գործընկերների հետ

20.02.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Յակուտիայի երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեններ Սերգեյ Վալկոն և Վասիլի Շիմոխինը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին զարգացնել երկկողմանի համագործակցությունը: Կողմերը քննարկել են որակյալ մասնագետների պատրաստման, բեռնա- և ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, մատուցվող ծառայությունների մակարդակի կատարելագործման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Ընկերությունների ղեկավարները նաև անդրադարձան 2014 թվականի մարտի 19-ին ՀԿԵ և ՅԵ միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի իրականացման ընթացքին, որով նախատեսվում է երկաթուղային փոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության, տեղեկատվական և իմիջային քաղաքականության, մշակութային գործունեության, երեխաների, երիտասարդության և երկաթուղայինների ընտանիքների անդամների հետ աշխատանքի, բարեկամական միջազգային կապերի ամրապնդման, կադրային ներուժի և արհմիութենական կապերի զարգացման ոլորրտներում փորձի փոխանակում:
Համաձայնագրի շրջանակներում արդեն իրականացվել է մի շարք նախագծեր: Մասնավորապես, յակուտ երկաթուղայինների ստեղծագործական խումբը ելույթ էր ունեցել Հարավկովկասյան երկաթուղու տարբեր ստորաբաժանումներում, հայ երկաթուղայինները և շինարարները մասնակցել էին Բայկալ-Ամուրյան մայրուղու 40-ամյակին, Յակուտիայի երկաթուղու ստեղծման 20-ամյակին նվիրված տոնակատարություններին: Իսկ Հայաստանի երկաթուղային կայարաններում անցել էր ԲԱՄ-ի կառուցման մեկնարկի 40-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդես:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.