Արխիվ
ՀԿԵ-ում կուժեղացվի երկաթուղային գծերի որակի հսկողությունը
23.12.2010
Ռելսերի արատացույցի աշխատանքի կազմակերպման նպատակներով «Ախտորոշում» Ճանապարհային Կենտրոնի բազայի վրա ստեղծվելու են 2 ախտորոշիչ ուղեմաս՝ Գյումրիում և Երևանում: Դա թույլ կտա ՀԿԵ-ում օպտիմալացնել ախտորոշման գործընթացի իրականացումը և բարձրացնլ ռելսերի պահպանվածության վերահսկումը: Երկաթուղային գծերի որակի նկատմամբ վերահսկման պատասխանատվության գոտիների նման ընդլայնումը դրական ազդեցություն կունենա գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի վրա: Ախտորոշիչ տեխնիկայի՝ ՄՏԿՊ-1 Արատացույց ավտոմոտրիսայի և ՊՏ-7ՄԿ արատացույց սայլակների օպերատիվ վերանորոգման և պարապուրդի ժամանակի կրճատման համար ստեղծվելու է պահեստամասերի և ծախսվող նյութերի չնվազող նորոգման ֆոնդ:
Նշենք, որ ռելսային արատացույցի աշխատանքի իրականացման համար նոր գծային տեխնիկան «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել ներդրումային ծրագրի կատարման շրջանակներում, որտեղ գծային տնտեսության առողջացմանն ուղղված են ներդրումների ընդհանուր ծավալի 62% (2009թ.) և 60% (2010թ.):
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.