Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ է նշանակվել Դավիթ Վարդանյանը

07.03.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվել է Դավիթ Ռաֆիկի Վարդանյանը:
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1978 թվականի մարտի 5-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Դիզայնի և տեխնոլոգիաների Մոսկվայի պետական համալսարանը՝ «Էկոնոմիկա և կառավարում թեթև արդյունաբերության ձեռնարկությունում» մասնագիտությամբ: Տնտեսագետ-մենեջեր:
2003-2018 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչությունում՝ մաքսային ինսպեկտոր, ավագ մաքսային ինսպեկտոր, մաքսային հսկողության կազմակերպման բաժնի պետ, մաքսային գործի կազմակերպման և զարգացման բաժնի պետ: Մաքսային ծառայության մայոր:
2019 թվականի մարտի 7-ին նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.