Արխիվ

Ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման կազմակերպման հարցերը քննարկեցին ՀԿԵ-ում կայացած տեխխորհրդի նիստին

18.03.2019

2019 թվականին երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման կազմակերպման հարցերը քննարկել են մարտի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի նախագահությամբ անցած տեխնիկական խորհրդի նիստում: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, ենթակառուցվածքի վերանորոգումը երկաթուղու անվտանգ և անխափան աշխատանքի լրջագույն գրավականներից մեկն է:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց ապահովել վերանորոգման աշխատանքների բարձր որակն ու տարբեր ստորաբաժանումների գործառույթների համակարգումը:
«ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքի տնօրինության պետ Ալեքսանդր Կոնովալովը հայտնեց, որ 2008-2018 թթ. վերանորոգվել է 481,4 կմ երկաթուղային գիծ, ինչը կազմում է Հայաստանի երկաթուղու երկարության 63%-ը: Ընդ որում, կապիտալ վերանորոգվել է 174,4 կմ գիծ, իսկ կատարված աշխատանքների շնորհիվ գծի միջին գնահատականը նվազել է 650 միավորից 2008 թվականին մինչև ներկայիս 74-ը:
2019 թվականին, տնօրինության ղեկավարի կողմից բերված տվյալների համաձայն, նախատեսված է վերանորոգել 8 կմ երկաթուղային գծեր Գյումրիի, Երևանի և Սևանի ուղեմասերում: Գյումրու տարածաշրջանում նախատեսված վերանորոգումն ուղղված է գծային տնտեսության որակի մակարդակի կատարելագործմանն Երևան-Գյումրի-Երևան նոր արագընթաց գնացքի երթևեկության ապահովման համար: Աշխատանքների հիմնական մասը՝ մոտ 6,6 կմ, բաժին է ընկնելու Սևանի ուղեմասին, որտեղ շարունակվելու է Շորժա-Վարդենիս հատվածի արդիականացումը:
Նախագծային-նախազգուշողական ուղղում անցնելու է 80 կմ գիծ Վանաձորի, Գյումրիի, Երևանի և Սևանի տարածաշրջաններում:
Տարվա ընթացքում տեղադրվելու է ավելի քան 20 հազար երկաթբետոնե և 6,5 հազար փայտե կոճեր: Շարունակվելու է նաև էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և կապի ձեռնարությունների արդիականացումը: Մասնավորապես, նախատեսվում է կոնտակտային լարերի փոխում, մի շարք քարշային կայանների արդիականացում և վերանորոգում:
Ինչպես նշվել է խորհրդակցության ընթացքում, նաշախեսված աշխատանքների կատարման համար արդեն նախապատրաստվել է համապատասխան տեխնիկա և անձնակազմ, իսկ նշված վերանորոգման և արդիականացման կատարումը թույլ է տալու բարձրացնել ենթակառուցվածքի հուսալիության մակարդակը, նվազեցնել խափանումների թիվը՝ պահպանելով գնացքների երթևեկության անվտանգությունը բարձր մակարդակի վրա:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.