Արխիվ

2019 թվականի մարտի 29-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների չվացուցակը

28.03.2019

2019 թվականի մարտի 29-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող էլեկտրագնացքների չվացուցակները: №100 Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը Երևանի կայարանից մեկնելու է ժամը 09:40-ին՝ ժամանելով Գյումրի 11:50-ին:
Գյումրի-Երևան №681 էլեկտրագնացքը Գյումրիի կայարանից մեկնելու է ժամը 07:45՝ Երևան ժամանելով 10:57-ին:
№687 մերձքաղաքային էլեկտրագնացքի Գյումրիի կայարանից մեկնման ժամը 11:45-ից փոփոխվում է 11:55-ին, ժամանումը Երևան՝ 15:05-ին:
Իսկ №685 գնացքը Գյումրիից մեկնելու է 18:40-ին և Երևան ժամանելու 22:03-ին:
Մերձքաղաքային էլեկտրագնացքների նոր չվացուցակներին կարելի է ծանոթանալ կայքի «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.