Արխիվ
«Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևոր են դարձել 42 հազար մարդ
05.10.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներով, 2011 թվականի ամառային սեզոնի ընթացքում Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել էին 42 հազար ուղևոր: Անցյալ ամառ գնացքի ուղևոր էին դարձել 39 հազար հոգի:
Հարկ է նշել, որ այս տարվա հուլիսից գնացքի տոմսերը առաջին անգամ վաճառվում էին նաև Արցախում: Ամբողջ սեզոնի ընթացքում հանրապետության բնակիչները ձեռք էին բերել գնացքի 118 տոմսեր:
«Արմենիա» ամենօրյա ֆիրմային գնացքը գործում էր հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում էին Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր էր եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ: 
Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում էին միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Դա թույլ տվեց բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.