Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տեղակալ նշանակվել է Ռոման Սավչենկոն

29.03.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տեղակալ նշանակվել է Ռոման Վիկտորի Սավչենկոն:
Ռոման Սավչենկոն ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 15-ին Դոնի Ռոստովում: Ավարտել է Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանը՝ «Էկոնոմիկա և կառավարում ձեռնարկությունում» մասնագիտությամբ: Տնտեսագետ-մենեջեր:
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում աշխատում է 1999 թվականից:
Տարբեր շրջաններում զբաղեցրել է Պրիվոլժյեի երկաթուղու №312 Գծային մեքենայացված կայանի տնտեսագետի, կադրերի և սոցիալական հարցերով պետի տեղակալի, Հյուսիսկովկասյան երկաթուղու ֆինանսական ծառայության բաժնի պետի տեղակալի և պետի, նույն ծառայության պետի տեղակալի, տերմինալապահեստային համալրի կառավարման Հյուսիսկովկասյան տնօրինության ֆինանսների և էկոնոմիկայի գծով պետի տեղակալի պաշտոնները:
2019 թվականի մարտի 19-ից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի էլոնոմիկայի և ֆինանսների գծով տեղակալ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.