Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները

02.04.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ապրիլի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-մարտ ամիսների աշխատանքի արդյունքները: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը գերազանցեց նախատեսվող ցուցանիշը 2,4%-ով, իսկ բեռնաշրջանառությունն ու բեռնումը նախորդ տարվա հետ համեմատ ավելացել են համապատասխանաբար 4,6% և 3,3%-ով:
Ուղևորաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 12,7%-ով:
Բարելավվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք, տեղամասային և տեխնիկական արագություններ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 75 միավոր:
Սերգեյ Վալկոն կարևորեց գծի առողջացման ու վերանորոգման, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացման ուղղություններով տարվող աշխատանքների շարունակականությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.