Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է ընդունել Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր

11.04.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Ընկերությունը կրկին հիշեցնում է, որ պահանջարկի առկայության դեպքում պատրաստ է փոխադրումներ իրականացնել նշված երթուղով:
Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ ընդգծել, որ Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունն ապահովում են իրավաբանական անձինք, որոնց սեփականատերեր չեն հանդիսանում ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը:
Հիշեցնում ենք նաև, որ հաշվի առնելով լաստանավի վարձակալության վճարի թանկացումը և բեռնափոխադրումների ծավալի կրճատումը՝ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր աշխատանքը 2018 թվականի վերջին փոխվեց փաստացի առկա խոշոր խմբաքանակների (30 վագոն) փոխադրման, ինչպես նաև հաճախորդների միանվագ պատվերների կատարման ձևաչափով: Սակայն դա արմատական փոփոխություններին չի բերել Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից: Ինչպես նախկինում՝ ցանկացած ընկերություն կարող է պատվիրել բեռնափոխադրում նշված երթուղում:
Հարկ է նշել, որ երկաթուղալաստանավային փոխադրումների մրցակցությունն ապահովելու նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.