Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց Հելսինկիում կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 70-րդ նիստին

15.05.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 70-րդ նիստին, որն անցել էր մայիսի 14-15-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):
Նիստի մասնակիցները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Համակորգակից երկրների երկաթուղիների փոխգործակցությունը ուղևորների և բեռների փոխադրումների ժամանակ, բեռնատար վագոնների և կոնտեյներների համատեղ օգտագործումը, փոխհաշվարկների ընթացակարգը:
Մասնակից երկաթուղիների ղեկավարներն ամփոփեցին 2018 թվականին և 2019 թվականի առաջին եռամսյակում երկաթուղային ցանցի աշխատանքի և միջազգային ուղևորափոխադրումների արդյունքները, քննարկեցին փոխադրման գործընթացի կազմակերպման որակի կատարելագործմանը, շարժակազմի արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների շարքը, հաստատեցին 2019-2020 թթ գնացքների չվացուցակների չափանիշները:
Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ասոցացված անդամների՝ Բուլղարիայի, Վրաստանի, Լատվիայի և Ֆինլանդիայի պատվիրակները:
Դիտորդների կարգավիճակով ներկա էին Լիտվայի, Էստոնիայի, Իրանի երկաթուղիների և Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի, ԱՊՀ երկրների գործկոմի ներկայացուցիչները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.