Արխիվ

Թանգարանների գիշերը Հայաստանի երկաթուղու թանգարանն ընդունեց 220 այցելո

20.05.2019

Մայիսի 18-ին՝ «Թանգարանների գիշեր - 2019» ակցիայի շրջանակներում, ավելի քան 220 այցելու ծանոթացել է Հայաստանի երկաթուղու թանգարանի էքսպոնատներին: Այցելուների թվում էին մայրաքաղաքի և մարզերի բնակիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ, Հարավկովկասյան երկաթուղու ուղևորներ:
Թանգարանում ներկայացված է Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը, որը սկիզբ է առնում 1895 թվականի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշում էր ընդունել Թիֆլիս – Ալեքսանդրապոլ (այժմ – Գյումրի) – Կարս երկաթուղու կառուցման մասին:
Այստեղ ցուցադրված են Հայաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի պատճեններ, հին և ժամանակակից գնացքների լուսանկարներ և մակետներ, երկաթուղային տեխնիկայի տարբեր նմուշներ, տեղեկատվություն Հայաստանի երկաթուղու զարգազման ներկա փուլի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի, նոր նախագծերի և ծրագրերի մասին:
Այցելուների հատուկ ուշադրությանն էր արժանացել թանգարանի այգում՝ բաց երկնքի տակ տեղակայված երկաթուղային տեխնիկայի ցուցադրությունը, իսկ թանգարանի կամարների տակ հնչեցին շարականներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.