Արխիվ

Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը մեկնարկում է մայիսի 25-ին

24.05.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:
Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 րոպե:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին:
Ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
Տոմսերի գները տատանվում են 9 730 դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25 420 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար (գները նշված են մեկ ուղղության համար):

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.