Արխիվ

Մրցութային կարգո՞վ, թե առանց դրա. Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ավելի շրջահայաց լինել

07.06.2019

Խոշոր ենթակառուցվածքային ընկերություն հանդիսանալով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տարբեր ընկերություններից էական ծավալով ապրանքներ և ծառայություններ է գնում: Գնումները կատարվում են մրցութային ընթացակարգերում հաղթած ընկերություններից և բացառապես գին/որակ հարաբերակցություն առավել օպտիմալ առաջարկների հիման վրա:
Երկաթուղու գործունեության արդյունավետության կատարելագործմանն ուղղված այս պրակտիկան ոչ բոլոր պոտենցիալ մատակարարների սրտով է: Մասնավորապես, 2014-2015 թթ-ից սկսած՝ ապրանքներ և ծառայություններ մատակարարող որոշ ընկերություններ սկսել են մրցույթներում պարտվել ավելի ցածր գին և ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին: Մասնավորապես, «Լիոն Պրինտինգ Սերվիս» և «Շին Արտս» ՍՊԸ-ները՝ մրցութային ընթացակարգերի արդյունավերտության կատարելագործման արդյունքում, սկսել են աստիճանաբար դուրս մղվել ՀԿԵ-ի մատակարարների շարքերից: Արդյունքում երկաթուղին սկսել է տնտեսել էական ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են ռազմավարական ուղղությունների զարգացման ֆինանսավորմանը:
Նշված ընկերությունների հիմնադիրներն ու սեփականատերերը՝ մրցութային հանձնաժողովին ներկայացվող առաջարկների մրցունակությունն և գրավչությունը բարձրացնելու փոխարեն բոլորովին այլ տակտիկա ընտրեցին: Նրանք սկսեցին երկաթուղու գործունեության և ղեկավարության վարկաբեկմանն ուղղված լայնամասշտաբ արշավը ԶԼՄ-ներում: Տպագիր մամուլում և համացանցում հայտնվում են զրպարտչական հոդվածներ և հորինված փաստերով լի հարցազրույցներ, որտեղ իրականությունը ոտքից գլուխ է շրջված:
Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում տարածվող բազմաթիվ ստահոդ հայտարարություններն ու պնդումները այդպես էլ չհաստատվեցին ոչ այն ժամանակ, երբ արշավը նոր էր սկսվում, ոչ էլ այժմ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չի պատրաստվում հրաժարվել ընկերության ֆինանսական արդյունավերտության մակարդակի բարձրացման քաղաքականությունից և շարունակելու է գնումներ կատարել մրցութային ընթացակարգերի հիման վրա:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նաև կոչ է անում ԶԼՄ-ներին հրաժարվել միակողմանի չհաստատված տեղեկատվության, կանխակալ կարծիքների և կասկածելի աղբյուրներից ստացված մանիպուլյատիվ բնույթի հայտարարությունների տարածման պրակտիկայից:

«ՀԿԵ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժին


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.