Արխիվ

Գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին ժամը 14:25 Երևանից և 11:55 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան էլեկտրանացքները

10.06.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում է հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթները:
Ժամը 7:55 ու 18:25 Երևանից և 7:45 ու 18:40 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.