Արխիվ

Սերգեյ Հարությունյանը նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գնացքների անվտանգ երթևեկության գլխավոր վերահսկիչ

17.06.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ - Գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ նշանակվել է Սերգեյ Հարությունյանը:
Ս.Հարությունյանը ծնվել է 12.04.1959 թ. Բաքվում (Ադրբեջանի ՍՍՀ): Ավարտել է Կ.Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «Արդյունաբերական սարքավորումների էլեկտրաշարժակ և ավտոմատացում» մասնագիտությամբ: Ինժեներ-էլեկտրիկ:
Տարբեր տարիներին աշխատել է բանվոր, «Աստրո» գիտաարտադրական միավորման ինժեներ, Մանկավարժական գիտությունների ԳԱԱ կից «Կոմպյուտեր» կոոպերատիվի ինժեներ:
Երկաթուղային տրանսպորտի համակարգում աշխատում է 1989 թվականից: Զբաղեցրել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի տեղամասի վերանորոգման-ռևիզիոն արտադրամասի պետի, Հայկական երկաթուղու Երևանի ուղեմասի վերանորոգման-ռևիզիոն արտադրամասի ավագ էլեկտրամեխանիկի, Էլեկտրամատակարարման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի, Ճանապարհային արտադրական-տեխնիկական բաժնի պետի, Տեխնիկական քաղաքականության վարչության պետի, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տեխնիկական քաղաքականության վարչության պետի, գլխավոր ինժեների տեղակալի պաշտոններ:
2009-2012 թթ՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ, 2012-2019 թթ-ին՝ «ՀԿԵ» ՓԲԸ Տեխնիկական քաղաքականության ծառայության պետ:
2019 թվականի հունիսի 7-ից՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ - գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.