Արխիվ
Հաստատվեց ՀԿԵ-ի կառավարման նոր կառուցվածքը
14.10.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշման համաձայն հաստատված է ընկերության նոր կառուցվածքը: Նման փոփոխությունները պայմանավորված են ընկերության կառուցվածքի օպտիմալացման, արդյունավետության մակարդակի և մատուցվաղ ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով ՀԿԵ-ի ռազմավարությունն ու առաքելությունը: Ընկերության կառուցվածքի բարեփոխումները բերելու են ուղևորա- և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը, կդառնա ՀԿԵ-ի ռեինժինիրինգի գործընթաց:
Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ստեղծված է նոր միասնական Անձնակազմի կառավարման և կոմունիկացիաների ծառայությունը, որը միավորեց անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման, հասարակայնության հետ կապերի և գործերի կառավարման ծառայությունները:
Ծառայության ղեկավար է նշանակվել Արտուշ Դանիելյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման  ծառայության պետի պաշտոնը:
Այլ որոշմամբ ընկերության Գործերի կառավարման ծառայության նախկին պետ Վլադիմիր Յակովլեվը նշանակվեց գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնին: Իսկ Կարեն Անտոնյանը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը, նշանակվեց Ներկորպորատիվ ծառայության պետի պաշտոնակատար:
Վերջերս ստեղծված Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետ է նշանակվել Հակոբ Վահանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի վագոնավերանորոգման դեպոյի պետի պաշտոնը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.