Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին 2019 թվականի I կիսամյակի արդյունքները

04.07.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հուլիսի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի I կիսամյակի աշխատանքի արդյունքները: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում բեռնաշրջանառությունն ավելացել է 7,6%-ով: Միաժամանակ կրճատվել են արդյունաբերական հումքի փոխադրումների ծավալները, իսկ բեռների ներկրման ծավալները նվազել են 8%-ով:
Աճ է գրանցվել ուղևորափոխադրումների ոլորտում՝ հաշվետու ժամանակաշրջանում սպասարկվել է ավելի քան 178 հազար ուղևոր, 2018 թվականի նույն ժամանակահատվածի 159 հազարի փոխարեն:
Բարելավվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք, տեղամասային և տեխնիկական արագություններ:
Ընդգծելով անվտանգության հարցերի կարևորությունը՝ ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականի I կիսամյակում գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 75 միավոր: Ընկերությունում շարունակվում են գծի և ենթակառուցվացքների արդիականացումը՝ փոխարինվել է ավելի քան 11 հազար փայտյա և երկաթբետոնե կոճ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ընկերության առաջիկա խնդիրների լուծման շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց եկամուտների և ծախսերի օպտիմալացման անհրաժեշտությունը, բյուջետային ցուցանիշների իրականացումը, ինչպես նաև շինարարական աշխատանքների ավարտը մինչև աշնանային սեզոն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.