Արխիվ

90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ

22.07.2019

Տարեց մարդիկ, ինչպես շատերն են պատկերացնում, դա կենսաթոշակային տարիքի հասած կանայք և տղամարդիկ են, որոնք արդեն ակտիվ չեն մասնակցում հասարակական, սոցիալական կյանքին, ում առօրյան սովորական է և հաճախ ձանձրալի:
Սակայն այդ տարիքային խմբի ներկայացուցիչները սկսում են ավելի հաճախ կոտրել հնացած կարծրատիպերը՝ բաբա Լենան Կրասնոյարսկից, որը 83 տարեկանում առաջին անգամ մեկնեց օտարերկրյա շրջագայությանը, տարեց բլոգերներ, «հետաքրքիր տարիքի» զբոսաշրջիկներ և մարզիկներ: Նրանք բոլորն ապացուցում են, որ տարիքը երիտասարդների համար սովորական դարձած կյանքի հաճույքներից հրաժարվելու պատճառ չէ:
Հայաստանում նույնպես հետևում են միջազգային զարգացումներին և հետ չեն մնում: Հուլիսի 22-ին Երևանից Բաթումի մեկնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմենիա» ֆիրմային գնացքի ամենատարեց ուղևորներից մեկը՝ 90-ամյա Ռոզա Ղարիբյանը, որը ճամփորդում է թոռնուհու և ծոռնուհու ուղեկցությամբ: Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակչուհին Բաթումի մեկնում է բավականին հաճախ, օրինակ, անցյալ տարի տիկին Ռոզան նույնպես նախընտրեց «ՀԿԵ» ՓԲԸ գնացքը:
Այս տարի հավատարիմ ուղևորին դիմավորեցին ծաղիկներով և շնարհակալություն հայտնեցին երկաթուղու ծառայություններից օգտվելու համար:
Ռոզա Ղարիբյանը ծնվել է Արտաշատում, իսկ ամուսնությունից հետո տեղափոխվել Արարատի մարզ: Ամուսնու հետ նրանք դաստիարակեցին 4 երեխա, որոնցից մեկը՝ Արցախի ազատագրական պայքարի մասնակից է:
- Ես միշտ աշխատել եմ՝ բանջարանոցում, կոլխոզում, անասնաֆերմայում, հող էի մշակում, անասուններին պահում: Իսկ հիմա արդեն 13 թոռ ունեմ: Հիմա էլ գնում ենք Բաթում, որտեղ պիտի գա նաև իմ աղջիկը իր ընտանիքով: Նրանք հիմա Ֆրանսիայում են
ապրում և մենք որոշեցինք ծովափում հանդիպել, - պատմում է ՀԿԵ-ի ամենատարեց և լավատես ուևորներից մեկը՝ երկաթուղուն շնարհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.