Արխիվ

Երկաթուղայինի օրը` օգոստոսի 4-ին, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

01.08.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:
Անվճար կգործեն հետևյալ ուղերթներ՝
- Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
- Երևան-Արաքս-Երևան
- Աբովյան-Ալմաստ-Շորժա
- Երևան-Երասխ-Երևան
Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.