Արխիվ
ՀԿԵ-ում հաստատված է Կորպորատիվ մշակույթի հայեցակարգը
14.10.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը հաստատեց ընկերության Կորպորատիվ մշակույթի հայեցակարգը: Այս փաստաթուղթը մշակված է ՀԿԵ-ի առաքեության և խնդիրներին համապատասխան, իսկ հայեցակարգի նպատակներն են կորպորատիվ մշակույթի հիմնական սկզբունքների և բաղադրիչների որոշումը:
Հայեցակարգը կիրառվելու է ընկերության գործունեության բոլոր ոլորտներում, աշխատողների և հաճախորդների, գործընկերների, իշխանությունների, շուկայի սուբյեկտների և քաղաքացիական հասաևակության հարաբերություններում:
ՀԿԵ-ի կորպորատիվ մշակույթի հիմնական սկզբունքներն են, մասնավորապես՝ ընկերության աշխատողների կորպորատիվ ոգին, կորպորատիվ վարքի և գործարար էթիկայի պահանջների կատարումը, ՀԿԵ-ի դրական իմիջի և կորպորատիվ ոճի ստեղծումն ու զարգացումը:
Նոր հայեցակարգի համաձայն նախատեսված է մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորապես՝ ընկերության առաքելության և նպատակների հասանելիության ապահովումը, երկաթուղայինի մասնագիտության հեղինակության բարձրացումը, ոլորտի թոշակառուների և վետերանների հետ աշխատանքի անցկացումը, երկաթուղայինների սոցիալական ապահովության համակարգի զարգացումը, պարգևների համակարգի բարելավումը:
Հայեցակարգի գերակայություններից մեկն է համարվում Ընկերության դրական համբավի ձևավորումն ու զարգացումը: Այդ նպատակով նախատեսվում է ապահովել կորպորատիվ մշակույթի թափանցիկության ապահովումը, կորպորատիվ արժեքների զարգացումը, արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.