Արխիվ

Օգոստոսի 4-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 3,2 հազար ուղևոր

05.08.2019

Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 3 292 ուղևոր, ինչը 63,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրին և Երևան-Սևան-Շորժան՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 548 ուղևոր (աճը 2018 թվականի նկատմամբ կազմել է 8,2%), իսկ Սևանա լճի լողափներ՝ 1 416 ուղևոր (աճ 427,8%-ով):
Ավանդույթի համաձայն, «ՀԿԵ» ՓԲԸ-ն ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.