Արխիվ

Հերթական նվեր երկաթուղայիններից Ֆիոլետովո գյուղի դպրոցին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

02.09.2019

Նոր ուսումնական տարվա մեկնարկը արդեն ձևավորված ավանդույթի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շնորհիվ կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի դպրոցում: Գիտելիքի օրվա կապակցությամբ Ընկերթյունը հերթական նվեր մատուցեց աշակերտներին և դասատուներին. այս անգամ երկաթուղին նվիրաբերել է անհրաժեշտ աուդիո և համակարգչային տեխնիկա, նոր դպրոցական սեղաններ տարրական դասարանների համար, իսկ առաջին դասարանցիներն ու լավագույն աշակերտները նվերներ և պատվոգրեր ստացան Ընկերության անունից:
Առաջին զանգի տոնական միջոցառմանը մասնակցեցին և ներկաներին շնորհավորեցին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Ռուսական գիտության և կրթության կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն շնորհավորեց աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ Ընկերությունը շարունակելու է օժանդակել ուսումնական հաստատությանը:
Իր հերթին դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Հարավկովկասայան երկաթուղուն երկարատև աջակցության համար և նշեց, որ այս տարի կրթական հաստատությունը նշում է իր 50-ամյակը:
Տոնական միջոցառումից հետո տնօրենը շրջայց կատարեց՝ հյուրերին պատմելով դպրոցի հնարավորությունների և զարգացման ծրագրի մասին:
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովոյի դպրոցին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:
Իսկ անցյալ տարի հիմնովին վերանորոգվել և անհրաժեշտ տեխնիկայով հագեցվել է աշխատանքային ուսուցանման դասասենյակը, փոխվել են երկրորդ հարկի լուսամուտները, վերանորոգվել միջանցքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.