Արխիվ

Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 4,2%

09.09.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 9-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի հետ համեմատ ավելացել է 4,2%-ով, բեռնաշրջանառությունը՝ 11,2%-ով, բեռնումը՝ 6,4%-ով: Փոխադրումներն
արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա շեմը 54,6 հազար տն-ով, տեղական փոխադրումներն ավելացել են 3,3%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով:
Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ: Մասնավորապես գնացքի միջին քաշը ավելացել է 1,8%-ով, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը՝ 3,3% և 0,7%, տեղամասային արագությունը՝ 3%-ով:
Աճել են նաև շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում աճել է 29,3%-ով, ընթացիկ վերանորոգումը՝ 16%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,4%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 3,8%-ով:
Հունվար-օգոստոսին երկաթուղին սպասարկել է 9257 գնացք, որից 9153-ն ընթացել են ըստ չվացուցակի: ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ բարելավել է ուղևորատար գնացքների չվացուցակը:
Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 74 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ծրագրված ցուցանիշների կատարումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.