Արխիվ

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

17.09.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:
Այսպես, №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15, (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):
№102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երևան՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50):
Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով՝
- Երևանից 7:55 և 12:00 կմեկնեն №684 և 686 գնացքները, որոնք Գյումրի են ժամանելու համապատասխանաբար 11:06 և 15:11:
- Գյումրիից Երևան սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45 ու 21:40 և սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00 ու 0:30 կուղևորվեն №681, 683, 685 և 687 էլեկտրագնացքները, որոնք Երևան են ժամանելու համապատասխանաբար 10:57, 0:10, 2:25 և 3:00:
«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.