Արխիվ

ՀԿԵ գլխավոր տնօրենը Վանաձորում պարգևատրել է ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցներին

21.09.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 21-ին Վանաձորում շնորհակալագրեր և անվանական ժամացույցներ է հանձնել հուլիսի 29-ին Թումանյան կայարանում տեղի ունեցած հրդեհի մարման և վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքներր վերացման աշխատանքների ժամանակ աչքի ընկած Հայաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներին:
Ս.Վալկոն շնորհակալություն հայտնեց փրկարարներրին գրագետ գործողությունների և վնասների նվազագույնի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց բարի ծառայություն առանց արտակարգ իրավիճակների:

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.