Արխիվ

ՀԿԵ-ն Հայաստանում առաջին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը

26.09.2019

Սեպտեմբերի 25-ից Հարավկովկասյան երկաթուղին՝ Էջմիածին-Մասիս հատվածում, սկսել է ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգի շահագործումը: Երևեկության կարգավորման նման համակարգը Հայաստանի երկաթուղում գործարկվում է առաջին անգամ:
Ընդ որում հայ մասնագետները հաջող կիրառել են Ռուսական երկաթուղիներում նման համակարգերի շահագործման փորձը: Մինչև տարեվերջ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի երթուղում կգործարկվեն ևս երեք նման համակարգեր՝ Աղին-Անի, Արտենի-Արագած և Արտենի-Քարակերտ հատվածներում:
Ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգերը համալրված են գծի հատուկ ցուցիչներով և լուսադիոդային լուսացույցներով, որոնք թույլ են տալիս հսկել երթևեկությունը չպահպանվող գծանցներում: Նման համակարգերը հատկապես կարևոր են արագընթաց գնացքի երթուղում, քանի որ ապահովում են երթևեկության անվտանգությունը ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերը հատելիս:
«ՀԿԵ» ՓԲԸ Ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը նշում է, որ երկաթուղում նախատեսվում է գործարկել ընդհանուր առմամբ ևս 11 նման համակարգ, իսկ ընթացիկ տարում գործարկվող 4 համակարգերին ուղղված է մոտ 100 մլն դրամ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.