Արխիվ
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կբացվի Երևանում հոկտեմբերի 28-ին
27.10.2011
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կբացվի Երևանում հոկտեմբերի 28-ին: Նման որոշումն ընդունվեց Խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):
Նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաստատել գնացքների երթեվեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար,  երկաթուղային ադմինիստրացիանի միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:
Նշենք, որ երևանյան նիստը, որն իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 29-ին, ուղիղ հեռարձակվեկու է «ՀԿԵ» կայքէջում: Միջոցարման պաշտոնական գործընկերն է «ԱրԱրԱտ» Երևանի կոնյակի գործարանը:
Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:
Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան,  Վրաստանը,  Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան:
Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.