Արխիվ

Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 7,7%

04.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները:
Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,3 մլն տոննա՝ 2018 թվականի հետ համեմատ աճելով 7,7%-ով: Բեռնաշրջանառությունն ավելացել է 14,3%-ով, բեռնումը՝ 8,1%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա շեմը 76,2 հազար տն-ով, տեղական փոխադրումներն ավելացել են 54,8 հազար տն-ով, իսկ ներմուծումը՝ 35,5 հազար տն-ով:
12,8%-ով աճել են նաև երկաթուղային ուղևորափոխարումները: Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 335 հազար ուղևոր, ընդ որում միջազգային փոխադրումներն ավելացել են 13,6%-ով, տեղականները՝ 11,1%:
Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունը:
Աճել են շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում աճել է 24,4%-ով, ընթացիկ վերանորոգումը՝ 4,3%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,3%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 3%-ով:
Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 10 647 գնացք, որից 10 521-ն ընթացել են ըստ չվացուցակի: ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց միջազգային և ներպետական ուղևորատար գնացների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը:
Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 74 միավոր:
Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ծրագրված ցուցանիշների կատարումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.