Արխիվ

ՀԿԵ-ի աջակցությամբ ավարտվել է Ալավերդու №3 մանկապարտեզի վերանորոգման հերթական փուլը

08.10.2019

Ավարտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հերթական բարեգործական ծրագիրը՝ Լոռու մարզի Սանահին կայարանում գտնվող Ալավերդի քաղաքի №3 մանկապարտեզի գլխավոր մասնաշենքի տանիքի հիմնանորոգումը: Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 7 մլն դրամ, որից 4,5 մլն-ն հատկացրել է «ՀԿԵ» ՓԲԸ-ն, իսկ մնացածը՝ «Ապավեն» ՍՊԸ-ն:
Դա սույն նախադպրոցական կրթական հաստատությանը տրամադրված օժանդակության առաջին փորձը չէ: 2016 թվականին Ընկերությունը այլ բարերարների («Ապավեն» ՍՊԸ, ԱԿ «Բետոն») հետ համատեղ վերանորոգել է մանկապարտեզի մասնաշենքը, հիմնանորոգել մանկապարտեզի առաջին հարկը, պատրաստել մանկական կահույք, տեղադրել ջեռուցման համակարգ, վերականգնել մանկական խաղահրապարակի տաղավարներ: 2017 թվականին հիմնանորոգվել էր երկրորդ մասնաշենքի տանիքը, իսկ անցյալ տարի՝ վերանորոգվել, անհրաժեշտ կահույքով, ջեռուցման համակարգով և կենցաղային տեխնիկայով հագեցվել մանկապարտեզի նոր մասնաշենքը:
Սանահինի մանկապարտեզում իրականացված աշխատանքների ընդհանուր ծավալը գերազանցել է 27,8 մլն դրամ:
Բարեգործությունը միշտ եղել էր և շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության առավել կարևոր ուղղություններից մեկը: Ընկերությունը շարունակում է իրականացնել կրթական հաստատությունների, վետերանների, մանկատների և գիշերօթիկների սաների աջակցությանն ուղղված նախագծեր:
2008-2018 թթ. բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 339 մլն դրամ կամ 700 հազար դոլար: 2019 թվականին նման ծրագրերի իրականացմանը նախատեսվում է ուղղել 29 մլն դրամ:
Այսպես, երկաթուղու հատկացված միջոցներով Ֆիոլետովո գյուղի դպրոցում վերանորոգվել են և անհրաժեշտ տեխնիկայով հագեցվել ինտերակտիվ ուսուցման և աշխատանքային ուսուցանման դասասենյակները, փոխվել են երկրորդ հարկի լուսամուտները, վերանորոգվել միջանցքը, վերակառուցվել մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնվել ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգվել դպրոցի մասնաշենքերը, հատկացվել է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ աուդիո և համակարգչային տեխնիկա, նոր դպրոցական սեղաններ տարրական դասարանների համար: Իսկ դպրոցի գրադարանն ամեն տարի Ընկերության կողմից ստանում է նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, գեղարվեստական գրականություն:
Ուշադրության կենտրոնում են նաև վետերան-երկաթուղայինները. Հարավրովկասյան երկաթուղին արդեն վերանորոգել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հինգ տուն Գյումրիում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում և Երևանում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.