Արխիվ

Երկաթուղայինների արհմիության միջազգային կոնֆեդերացիան ուսումնական սեմինար կազմակերպեց «ՀԿԵ» ՓԲԸ արհմիության ակտիվի համար

11.10.2019

2019 թ. սեպտեմբերի 30 - հոկտեմբերի 4-ին Երևանում Երկաթուղայինների արհմիության միջազգային կոնֆեդերացիան, որի կազմում ընդգրկված են հետխորհրդային հանրապետությունների երկաթուղայինների ճյուղային արհմիությունները, կազմակերպել էր ուսումնական սեմինար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արհմիության ակտիվի համար:
Սեմինարի անցկացումը նպատակ ուներ նպաստել Կոնֆեդերացիայի անդամ կազմակերպութունների միջև գործընկերային կապերի հետագա ընդլայմանը, աշխատանքի առաջավոր փորձի փոխանակմանը և համատեղ ուսումնական ծրագրերի իրականացմանը:
Սեմինարի մասնակիցներին ողջունեցին և հաջողություններ ցանկացան «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, Կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեննադի Կոսոլապովը:
Սեմինարի շրջանակներում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Վրաստանի երկաթուղայինների արհմիության ներկայացուցիչները ներկայացրեցին արհմիության գործունեության հիմնական ուղղություններն ու խնդիրները, առաջարկություններ արհմիութենական աշխատանքների հետագա կատարելագործման ուղղությամբ, պատասխանեցին մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.