Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցել է «Տրանսպորտ և լոգիստիկա» 13-րդ Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

11.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2019թ. հոկտեմբերի 1-3-ը մասնակցեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված «Տրանսպորտ և լոգիստիկա» խորագրով 13-րդ Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին Ընկերությունը ներկայացված էր տաղավարով, որտեղ այցելուները ծանոթացան ՀԿԵ-ի հիմնական ծառայություններին, մասնավորապես մուլտիմոդալ, կոնտեյներային, «դռնից դուռ» և լաստանավային փոխադրումներին, ինչպես նաև տարբեր տեսակների բեռների փոխադրումների հնարավորթւոյուններին:
Ցուցահանդեսի շրջանակում կայացել են բանակցություններ ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵՄ երկրները ներկայացնող 51 պոտենցիալ գործընկերների հետ, ինչպես նաև Հայաստանի տարածքով դեպի Իրան փոխադրումների շուրջ: Բանակցություններ են անցկացվել «ՎԼ Լոգիստիկ» տրանսպորտային լոգիստիկ ընկերության հետ սորուն և անվտանգ լցնովի բեռների փոխադրման շուրջ՝ ինովացիոն տեխնոլոգիաների /ներդրակներ վագոններում և ֆլեքսի-տանկեր/ կիրառմամբ:
Բանակցությունների ընթացքում բացահայտվել են ընկերությունների պահանջարկը և հետաքրքրությունը՝ դեպի Իրան տարբեր երկրներից Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի կիրառմամբ բեռների մուլտիմոդալ փոխադրումների հանդեպ:
Ներկայումս «ՀԿԵ» ՓԲԸ-ն դիտարկում է ստացված առաջարկությունները պոտենցիալ գործընկերների հետ համագործակցություն իրականացնելու նպատակով:

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.