Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին աճել է 8,4%
21.10.2011
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2370,1 հազար տոննա, ինչը 8,4 % գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2011 թ. ինը ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8,7% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /2180,1 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 326,8 հազար տոննա, ինչը 33,9% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ինը ամիսների ընթացքում տեղափոխվել է 992,8 հազար տոննա բեռ, ինչը 5,8% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 1050,5 հազար տոննա բեռ, ինչը 18,3% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.