Արխիվ

ՀԿԵ-ն ընդունել է ԱՊՀ երկրների Կոորդինացիոն տրանսպորտային խորհրդակցության պատվիրակներին

01.11.2019

ԱՊՀ երկրների Կոորդինացիոն տրանսպորտային խորհրդակցության կից գործող Տրանսպորտի անվտանգության խորհիդի պատվիրակները հոկտեմբերի 31-ին այցելեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և ծանոթացան սպասարկող և տրանսպորտային անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների աշխատանքին:
Հյուրերն այցելեցին Երևանում գտնվող բեռնային տերմինալը, որտեղ նրանց են ներկայացվել այստեղ տեղակայված ենթակառուցվածքի հնարավորությունները: Տերմինալը ներառում է բեռների ընդունումը, ուղարկումը և մշակումն ապահովող 2,5 հազար ք.մ. ենթակառուցվածք: Տերմինալի սարքավորումները թույլ են տալիս բեռների հետ աշխատել նաև մաքսային ձևակերպման ձևաչափով (Rapiscan, ռադիացիոն հսկողություն, բեռների կշռում և տեսահսկողություն), սակայն ներկա պահին որոշ պատճառներով տերմինալն աշխատում է որպես բեռնային:
Պատվիրակներն եղել են նաև Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որտեղ զրուցեցին Ընկերության աշխատակիցների հետ: Մասնավորապես, Ղազախստանի ներկայացուցիչն առաջարկեց մշակել Ռուսաստանի տարածքով՝ Ղազախստանից Բելառուս բեռնափոխադրման երթուղին, ինչը և կատարեցին ՀԿԵ-ի մասնագետները:
Հյուրերն առաջարկեցին աջակցել երկաթուղային տրանսպորտի ոլորտում հնարավոր խնդիրներ լուծելու մեջ, ինչպես նաև հետաքրքրություն հայտնեցին Հարավկովկասյան երկաթուղու կողմից նախաձեռնած International railway center նախագծի վերաբերյալ՝ առաջարկելով դիտարկել Ղազախստանում դրա շնորհանդեսի հնարավորությունը:
Տրանսպորտային ծառայությունների կենտրոնն աշխատում է 2011 թվականից և գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը թույլ է տալիս էապես հեշտացնել բեռնափոխադրումների, փաստաթղթերի ձևակերպման գործընթացները: Ստորաբաժանումը օպերատիվորեն արձագանքում է տրանսպորտային շուկայի փոփոխություններին՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքները և երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը:
Խորհրդի անդամներն այցելեցին նաև Երևանի երկաթուղային կայարանում տեղակայված Երկաթուղու պատմության թանգարանը, որտեղ ծանոթացան ներկայացված նմուշներին: Թանգարանում ներկայացված է Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը, որը սկիզբ է առնում 1895 թվականի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշում էր ընդունել Թիֆլիս – Ալեքսանդրապոլ (այժմ – Գյումրի) – Կարս երկաթուղու կառուցման մասին:
Կառուցման աշխատանքները մեկնարկեցին 1896 թվականին, իսկ արդեն 1899 թվականի ձմռանը առաջին գնացք էր ժամանել Ալեքսանդրապոլ: Երևանի երկաթուղային կայարանը առաջին գնացք ընդունեց 1902 թվականին: Երկաթուղու կառուցման ժամանակ կիրառվել են այն ժամանակների համար առաջադեմ ինժեներական կառույցների շինարարության տեխնոլոգիաներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.